Սառնաղբյուրցիները պահանջում են Սամվել Նիկոյանի՝ ՀՀԿ-ական համայնքապետ սանիկի հրաժարականը

Սառնաղբյուրցիները պահանջում են  Սամվել Նիկոյանի՝ ՀՀԿ-ական համայնքապետ սանիկի հրաժարականը
Այսօր տեղեկացանք, որ Շիրակի մարզի Անի համայնքի Սառնաղբյուր գյուղը ստորագրահավաք է կազմակերպել և ուզում է առանձնանալ Անի համայնքից:



«Անվստահություն ենք հայտնում համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանին իր պաշտոնական լիազորությունները ոչ ճիշտ և անհետևողական կատարելու և չկատարելու համար, ուստի Սառնաղբյուր համայնքում չեն վստահում մինչ օրս նրա ներկայացրած և ոչ մի պլանի և անձնապես հենց իրեն:



Որպես համանքի ղեկավար նա չի կատարել Սառնաղբյուր համայնքին վերաբերվող իր հաշվետվություններում նշված գործողությունները,մինչ օրս դեռ քանդուքարափ է Սառնաղբյուր - Մարալիկ ճանապարհը, այս և այլ բնույթի թերություններով հանդերձ, ասում ենք՝ Ոչ Արտակ Գևորգյանին»,- նշում են սառնաղբյուրցիները:



Հիշեցնենք, որ Սառնաղբյուրը Անի համայնքի մեջ ընդգրկվեց խոշորացումից հետո: Խոշորացված համայնքի  համայնքապետ նշանակվեց Մարալիկի քաղաքապետ, ՀՀԿ-ական Արտակ Գրիգորյանը, ով ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ նախկին  խոսնակ Սամվել Նիկոյանի սանիկն է:



Հավելենք, որ Սառնաղբյուր գյուղը պաշտոնապես հայտարարել էր, որ միացել է  համաժողովրդական պայքարին:



**Արևիկ Հակոբյան**