Telegram-ն Իրանում կառավարության հավանությամբ չէ, որ արգելափակվել է. Հասան Ռոուհանի

Telegram-ն Իրանում կառավարության հավանությամբ չէ, որ արգելափակվել է. Հասան Ռոուհանի
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ իր կառավարությունը կապ չի ունենա Իրանում Telegram մեսենջերի արգելափակման հետ: «Դեռեւս եւ ոչ մի սոցիալական ցանց կամ մեսենջեր չի արգելափակվել այս կառավարության կողմից, եւ չի արգելափակվի: Telegram-ն Իրանում արգելափակվել է առանց կառավարության հավանության եւ առանց կառավարության հրահանգի: Ռոուհանին մասնավորեցրել է, որ դատական իշխանությունն անկախ կառույց է եւ ինքնուրույնաբար է նման որոշում կայացրել: Նշենք որ իրանական դատարանը Telegram-ն արգելափակելու մասին որոշում է կայացրել դեռ ապրիլի վերջին, ազգային անվտանգության նկատառումներից ելնելով: