Կոնդի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում. կառավարության դիմաց իրավիճակը լարված է

Կոնդի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում. կառավարության դիմաց իրավիճակը լարված է

Կառավարության շենքի դիմաց այս պահին իրավիճակը լարված է։ Կոնդի, Ֆիրդուսի և Եկմալյանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում և նշում, որ իրենց նամակները տեղ չեն հասնում, ինչի արդյունքում վարչապետը չի կարողանում լուծում տալ իրենց խնդիրներին։  

Կոնդի բնակիչները պահանջում են վարչապետից անհապաղ աշխատանքից ազատել  քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին։

Ղազարյանը ինքը հանդիպեց ակցիայի մասնակիցներին, սակայն որևէ մեկը չցանկացավ լսել նրան։

«Ամբողջ մեղավորը դու ես, հեռացիր»,- նշեցին ակցիայի մասնակիցները։

Կոնդի բնակիչները պահանջում են կրկին չափագրել իրենց տները և սեփականության նոր վկայականներ տրամադրել։

Հիշեցնենք, որ Կոնդի բնակիչներին առաջարկել են տեղափոխվել բազմաբնակարանային շենքեր, բայց բնակիչները մտավախություն ունեն, որ իրենց հատկացվելիք բնակարանների մակերեսն ավելի փոքր կլինի իրենց տներից։ Ակցիայի մասնակիցները պնդում են,որ  սեփականաշնորհման ընթացքում բակային տարածքները հաշվի չեն առնվել, իսկ բուն տների մակերեսը փաստաթղթերում սխալ է գրված։