Մայիսի 22-ին կքննարկվի Դոնալդ Թրամփ-Կիմ Չեն Ըն սպասվող հանդիպման մանրամասները

Մայիսի 22-ին կքննարկվի Դոնալդ Թրամփ-Կիմ Չեն Ըն սպասվող հանդիպման մանրամասները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մայիսի 22-ին Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ քննարկելու Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ իր առաջիկա հանդիպման եւ բանակցությունների մանրամասները:



Այս մասին հայտնում է CNN-ը, վկայակոչելով Սպիտակ տան տարածած հայտարարությունը: Հիշեցնենք, որ նախնական համաձայնությամբ Թրամփ-Կիմ հանդիպումը տեղի կունենա մայիսին, սակայն կոնկրետ օրը դեռ համաձայնեցվում է:



Սպիտակ տունը հայտարարել է նաեւ, որ Վաշինգտոնը եւ Սեուլը կշարունակեն ակտվիորեն համագործակցել այդ հարցում դրական վերջնարդյունքի հասնելու համար: