Ռուսաստանում բանկերը քաղաքացիների ոչ-պաշտոնական «սեւ ցուցակներ» են կազմում

Ռուսաստանում բանկերը քաղաքացիների ոչ-պաշտոնական «սեւ ցուցակներ» են կազմում
Ռուսաստանում բանկերն ու վարկատու կազմակերպությունները խուսափում են «սեւ ցուցակներում» հայտնված քաղաքացիների ռեաբիլիտացիայից եւ կազմում են սեփական ոչ պաշտոնական սեւ ցուցակները այսպես կոչված անբարեխիղճ կամ անվճարունակ քաղաքացիների:



Այս մասին հայտնում է Коммерсантъ պարբերականը:



Բանն այն է, որ երկաստիճան ռեաբիլիտացիոն համակարգը բանկերի համար գործանականում չափազանց բարդ է իրականացնելը եւ բանկերի ու Росфинмониторинг-ի միջեւ ներկայումս կոնֆլիկտ է հասունացել տվյալների փոխանցման հետ կապված: Արդյունքում քաղաքացին չի իմանում իր կարգավիճակի մասին եւ միայն մեկ այլ բանկում գործարք կատարելիս է կարողանում իմանալ, թե ինքն, օրինակ, ինչ կարգավիճակ ունի որպես վարկառու եւ արդյոք համարվում է բարեխիղճ կամ վճարունակ, թե ոչ: Եթե պատասխանները բացասական են, ապա արդեն նա պետք է անցնի ռեաբիլիտացիոն երկաստիճան համակարգը, որպեսզի կարողանա նորից օգտվել վարկերից կամ փոխառություններից: