Վեց փաստ, որ արտասահմանցիներից շատերը չգիտեն Հայաստանի մասին. BBC

Վեց փաստ, որ արտասահմանցիներից շատերը չգիտեն Հայաստանի մասին. BBC
Բրիտանական BBC-ն կազմել է վեց ամենից ակնառու իրողությունների շարքը Հայաստանի մասին, որոնցից շատերի մասին, ինքնին հասկանալի է՝ օտարերկրացիները, հնարավոր է, որ տեղյակ չեն:



Ա. Ավելի շատ հայեր ապրում են արտասահմանում, քան Հայաստանում. Հայաստանի բնակչությունը կազմում է մոտ երեք միլիոն, իսկ շատ ավելին՝ մոտ տասը միլիոնն ապրում են արտասահմանում՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Ֆրանսիայում եւ այլուր, որտեղ հայերն ունեն խոշոր համայնքներ: Շատերը Ռուսաստան են մեկնում ոչ թե նրա համար, որ մոտ է, այլ, որ հայերից շատերը խոսում են ռուսերեն:



Բ. Արարատ սարը համարվում է ազգային սիմվոլ հայերի համար: Թեեւ այս սարը գտնվում է Թուրքիայում, այն հայերի ազգային խորհրդանիշն է: Սա այն բիբլիական վայրն է, որտեղ Նոյի տապանն է հանգրվանել ջրհեղեղից հետո:



Գ. Հայերն ունեն վաղագույն քրիստոնեական քաղաքակրթություններից մեկը. Հայերը առաջինն են աշխարհում, որ պետականորեն ընդունել են քրիստոնեությունը որպես պետական կրոն, դեռեւս 4-րդ դարի սկզբին, իսկ Եկեղեցին լիակատար կերպով ինքնուրույն է մյուս եկեղեցիներից:



Դ. Հայաստանում շախմատի ուսուցումը պարտադիր է: Սկսած 2011 թվականից, Հայաստանում վեցից ութ տարեկան բոլոր երեխաները ունեն շախմատի պարտադիր դասեր: Հայաստանն ունի բազմաթիվ գրոսմայստերներ, ավելի քան 3000 որակավորված շախմատի ուսուցիչներ:



Ե. Հայաստանը կարող է հպարտանալ իր կոնյակով. Երկրորդ աշխարհամարտի տարիներին Իոսիֆ Ստալինը Ուինսթոն Չերչիլին է ուղարկել մի քանի տասնյակ շիշ հայկական կոնյակ: 2013-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն է Դեւիդ Քեմերոնին հայկական կոնյակ նվիրել՝ հիշեցնելով այդ պատմությունը: Ասում են, որ Չերչիլը հայկական կոնյակի սիրահար է եղել:



Զ. Շատ հանրահայտ մարդիկ ունեն հայկական արմատներ։ Ամենահայտնիներից են Շառլ Ազնավուրը, Գարի Կասպարովը, Շերը, Քիմ Քարդաշյան-Ուսեթը եւ այլք: