Գյումրիում պարան են կապել ու կախում են ՀՀԿ-ի անդամատոմսերը

Գյումրիում պարան են կապել ու կախում են ՀՀԿ-ի անդամատոմսերը
«Գյումրու Վարդանանց հրապարակում ընդունվում են ՀՀԿ ստիպողական տրված գրքույկներ, դրանք փոխանակվում են ազատության ու արժանապատվության հետ»: Կեսօրին այսպիսի հայտարարություն արեց դասախոս -ակտիվիստ Կարեն Պետրոսյանը, որն արդեն երեկոյան իրագործվեց:



Այս պահին Գյումրու համայնքապետարանի մի ծայրից մի ծայրը պարան է կապվել, որից կախվում են քաղաքացիների ՀՀԿ գրքույկները: Նշենք, որ արդեն տասնյակից ավել քաղաքացիները բերել են գրքույկները եւ հրապարակավ հրաժարվել դրանցից: Գյումրեցիները շարունակում են հանրահավաքը՝ բարձր տրամադրությամբ, երգ ու պարով: Իսկ քիչ առաջ ոգևորությունը գագաթնակետին հասավ, երբ հայտարարեցին, որ ի վերջո ՀՀԿ-ն տեղի տվեց եւ պատրաստվում են մայիսի 8-ին քվեարկել Նիկոլ Փաշինյանի օգտին: