Գյումրիում ցուցարարներին են միացել մարզպետարանի աշխատակիցները

Գյումրիում ցուցարարներին են միացել մարզպետարանի աշխատակիցները
Ինչպես արդեն նշել էինք, այսօր առավոտից Գյումրիում համատարած գործադուլ եւ դասադուլ է: Գյումրեցիները փակել են ճանապարհները: Ցուցարարների մի խումբ էլ ներխուժեց քաղաքապետարան եւ պահանջեց քաղաքապետին ու աշխատակիցներին միանալ իրենց: Այս պահին հետաքրքիր պատկեր է Շիրակի մարզպետարանի շենքի առջև:



Մարզպետարանի շենքի մուտքը առավոտից ցուցարարները փակել էին՝ ներս չթողնելով աշխատողներին: Վերջիններս ակամա դարձան ցուցարարներ եւ բակում հարմար տեղավորվելով ուրախ-զվարթ հետևում են ընթացքին՝ չմոռանալով խրախուսել երիտասարդներին: Հիշեցնենք, որ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը դեռ երկու օր առաջ էր պաշտոնից հրաժարվելու դիմում ներկայացրել՝ հարվատարիմ մնալով հարազատ կուսակցության՝ ՀՅԴ-ի դիրքորոշմանը: