ՀՀԿ մտավորականները լքում են կուսակցության շարքերը

ՀՀԿ մտավորականները լքում են կուսակցության շարքերը
Մեր տեղեկություններով` այսօրվանից մի շարք ՀՀԿ-ականներ շտապում են դիմումներ ներկայացնել կուսակցության տարածքային գրասենյակներ՝ հրաժարվելով Հանրապետական կուսակցության անդամ լինելուց: Քիչ առաջ նման քայլ արեց նաև Գյումրու տնտեսագիտական համալսարանի դասախոս Արտակ Առաքելյանը:



«ՀՀԿ շարքերից դուրս գալու դիմում եմ ներկայացրել։ Որոշմանս պատճառը այն է, որ կուսակցությունն ապրիլի 17-ից հետո սկիզբ առած համաժողովրդական պայքարի շրջանակներում ժողովրդի օրինական և արդարացի պահանջին ականջալուր չի լինում, որը ըստ իս հակասում է ՀՀԿ հիմնական սկզբունքին՝ կուսակցությանս հետ, բայց ազգիս համար։ Իրոք, ցավում եմ, որ կուսակցության քաղաքական ընթացքն այս ուղղությամբ է ընթանում»,-նշում է նա։



Ի դեպ, Գյումրու ՀՀԿ տարածքային կառույցի նախագահի հետ մեզ կապ հաստատել չհաջողվեց, կուսակցության գրասենյակից մեր զանգերին չպատասխանեցին: Արևիկ Հակոբյան



![](https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/31713351_1328704113929393_1413840072054145024_n.jpg?_nc_cat=0&oh=a370cc1256cbbdc1c72af7a2415298e6&oe=5B51DCCE)