Ամերիկյան զինվորական ներկայությունը Հարավային Կորեայում կպահպանվի

Ամերիկյան զինվորական ներկայությունը Հարավային Կորեայում կպահպանվի
Ամերիկյան բանակը կպահպանի իր ներկայությունը Հարավային Կորեայում, եթե նույնիսկ այդ երկիրը կարողանա հաշտության պայմանագիր կնքել իր հյուսիսային հարեւան՝ Հյուսիսային Կորեայի հետ: Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը: Սեուլի իշխանությունները հայտարարել են, որ ամերիկյան զինուժի ներկայությունը Հարավային կորեայում միջնորդական դերակատարություն ունի այնպիսի մեծ պետությունների համար, ինչպիսիք են Ճապոնիան եւ Չինաստանը: Նշենք, որ ներկայումս Հարավային Կորեայում կա 28,5 հազար ամերիկացի զինվորական: Նշենք, որ ներկայումս բավականին լուրջ դրական տեղաշարժ է գրանցվել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման եւ երկու Կորեաների հաշտեցման գործընթացներում: