ԱՄՆ-ն կոչ է արել դադարեցնել ուժի գործադրումը հայ-ադրբեջանական սահմանին

ԱՄՆ-ն կոչ է արել դադարեցնել ուժի գործադրումը հայ-ադրբեջանական սահմանին

Միացյալ Նահանգները դատապարտում է բռնությունը հայ-ադրբեջանական սահմանին եւ կողմերին կոչ անում դադարեցնել ուժի գործադրումը։ Այս մասին հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը։

«Մենք դատապարտում ենք բռնությունը հայ-ադրբեջանական միջպետական սահմանին եւ կոչ ենք անում կողմերին դադարեցնել ուժի կիրառումը, խուսափել հետագա էսկալացիայից, եւ խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը։ ԱՄՆ-ն շարունակում է պատրաստակամ մնալ խաղաղ կարգավորման եւ տեւական խաղաղության հասնելու գործում օգնելու համար»,- ասված է Օրտագուսի թվիթերյան գրառման մեջ։