Նարեկ Բավեյանի արձագանքը այսօրվա իրադարձություններին

Նարեկ Բավեյանի արձագանքը այսօրվա իրադարձություններին
Երգիչ Նարեկ Բավեյանը իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ԱԺ-ում տեղի ունեցած իրադարձություններին՝ գրելով․



«Անհերքելի է այն, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը երկրի ղեկավար է ուզում տեսնել Նիկոլ Փաշինյանին։

Ինչու՞ չեք ընդունում իրականությունը։ Պատճառաբանում եք, որ փորձ չունի երկիր ղեկավարելու։ Ուրեմն ընտրեիք ու կանգնեիք նրա կողքին օգտագործելով ձեր լուսավոր ու փորձառու ուղեղները երկիրը ճիշտ կառավարելու համար։ Մանավանդ, որ մարդը միասին աշխատելու կոչ էր անում։ Այդ ժամանակ միայն կապացուցեիք, որ մտահոգ եք Հայաստանի ներքին և արտաքին անվտանգության համար։

Իսկ հիմա մի բառ եմ ուզում ասել։

ՅԱԱԱԽԽԽՔՔՔ!!!!

Հ.Գ. Ես միացել եմ համաժողովրդական շարժմանը չ՛համարելով Փաշինյանին լիդեր անձամբ ինձ համար։Բայց կարծում եմ,որ ժողովրդի պահանջը պետք է լինի լսելի և ընդունելի,որովհետև ինչպես ասում է հարգարժան Գարիկ Մարտիրոսյանը,\_Ժողովուրդը երբեք չի սխալվում!!!!!!!!!!»