Մասիսում զինված անձինք են նկատվե՞լ

Մասիսում զինված անձինք են նկատվե՞լ

Մասիսում լուրեր են շրջանառվում, որ քաղաքում զինված անձինք են շրջում։ Դրա պատճառով որոշ մանկապարտեզների տնօրեններ խնդրել են՝ երեխաներին շուտ տանել տուն։

Շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ հայտարարություն է տարածվել նաեւ Մասիսի Ռանչպար բնակավայրի ֆեյսբուքյան էջում․ «Հարգելի բնակիչներ,
Գյուղում աշխատանքները շարունակվում են բնականոն ընթացքով։

Խնդրում և հորդորում ենք` չտրվել կողմնակի խոսակցությունների ազդեցությանը և ավելորդ լարվածություն և խուճապ չստեղծել մեր գյուղում և հարակից բնակավայրերում: Իրավիճակը գտնվում է համապատասխան կառույցների վերահսկողության տակ»։

ՆԳՆ-ից ասացին, որ նման ահազանգ չունեն։