Բլեյք Լայվլին հրաժարվո՞ւմ է Ինստագրամ օգտագործել

Բլեյք Լայվլին հրաժարվո՞ւմ է Ինստագրամ օգտագործել
Հայտնի դերասան Ռայան Ռեյնոլդսի կինը՝ գեղեցկուհի Բլեյք Լայվլին, ջնջել է իր ինստագրամյան էջի բոլոր նկարները, դադարել հետևել որևիցե մեկին՝ փոխարենը հետևելով միայն Էմիլի Նելսոն անունով կանանց։



Երկրպագուներն, իհարկե, շատ են զարմացել ու նաև անհանգստացել, քանի որ Բլեյքը դադարել է հետևել նաև Ռայանին։



Պարզվում է, որ սա ընդամենը մարքեթինգային քայլ է եղել։ Լայվլին պատրաստվում է խաղալ Հասարակ շնորհ կոչվող ֆիլմում՝ մարմնավորելով կերպարի, ում անունն Էմիլի է։