Թրամփն արձագանքել է հատուկ դատախազի կողմից իր համար պատրաստված հարցերի մասին լուրերին

Թրամփն արձագանքել է հատուկ դատախազի կողմից իր համար պատրաստված հարցերի մասին լուրերին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արձագանքել է այսօր New York Times-ի կողմից հրապարակված հոդվածին առ այն, որ ռուսական միջամտության գործով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը նախագահ Թրամփի համար կազմել է հիսունից ավելի հարցեր, որոնք փոխանցել է Թրամփի փաստաբաններին:



«Որքան ամոթալի է, որ ռուսական վհուկների որսի մասին հարցերը սպրդել են լրատվամիջոցներ … Ոչ, իհարկե այստեղ դավադրության մասին խոսք անգամ լինել չի կարող: Իհարկե ես հասկանում եմ, որ դուք ունեք թխված եւ կեղծ հանցագործություն, նենգ փոխպայմանավորվածություն, որը երբեք չի եղել եւ հետաքննությունը, որի մասին դրվագները հայտնվում են մամուլում, իրականում գաղտնի տեղեկություններ են: Հիանալի է» — ասել է Թրամփը: