Նիկոլ Փաշինյանը ընտրվեց ՀՀ վարչապետ

Նիկոլ Փաշինյանը ընտրվեց ՀՀ վարչապետ
Ազգային ժողովն այսօր կողմ և դեմ ձայնով Նիկոլ Փաշինյանին ընտրեց Հայաստանի վարչապետ։



Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու համար անհրաժեշտ էր 53 ձայն։



Հիշեցնենք, որ գրեթե մեկ ամիս տևած պայքարը Սերժ Սարգսյանի, ՀՀԿ-ի իշխանության դեմ արդյունք տվեց։ ԱԺ-ն ընտրեց ժողովրդի թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին։ Թավշյա հեղափոխությունն այլևս իրողություն է։



_Երևանում օրեր տևած բողոքի ակցիաներից հետո՝ ապրիլի 23-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Օրեր շարունակ տասնյակ հազարավոր մարդիկ ցույցերի էին դուրս եկել` բողոքելով Սերժ Սարգսյանի իշխանության երկարացման դեմ։_



_Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց նաև կառավարության հրաժարականը։_