Արաբական Միացյալ Էմիրություններում վերացվելու է Skype-ի արգելքը

Արաբական Միացյալ Էմիրություններում վերացվելու է Skype-ի արգելքը
Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները վերացնելու են Skype-ի եւ FaceTime-ի զանգերի վրա դրված արգելքը: Այս մասին հայտնում է Arabian Business-ը:



Պարբերականը գրում է, որ պայմանավորված այն իրողությամբ, որ անվճար հեռահաղորդակցության տեսակապի միջոցները արգելափակվել են, ԱՄԷ մատակարարները առաջարկել են սեփական վճարովի հավելվածներից օգտվել:



Microsoft ընկերությունը, սակայն որոշել է մի քանի տվյալների մշակման կայաններ ստեղծել ԱՄԷ-ում, որոնք կծածկեն ողջ Մերձավոր Արեւելքը: Ներկայումս Աբու Դհաբին բանակցություններ է վարում Microsoft եւ Apple ընկերությունների հետ:



Ավելի վաղ Սաուդյան Արաբիան էր հայտարարել, որ վերացնելու է արգելքը, որոնք դրված են եղել WhatsApp եւ Skype մեսենջերների վրա: