Տոմսս ես եմ գնել տանս վարձի գումարով. գնում եմ ԱՄՆ ու շարունակեմ իմ բանվորի կյանքը

Տոմսս ես եմ գնել տանս վարձի գումարով. գնում եմ ԱՄՆ ու շարունակեմ իմ բանվորի կյանքը
Շպռոտը օրերս ԱՄՆ-ից եկել է Հայաստան՝ մասնակցելու ցույցերին, հանրահավաքներին։ Երեկ նա ելույթ է ունեցել Հանրապետության հրապարակում։



Սակայն Շպռոտի ելույթը միանշանակ չի ընդունվել հանրության կողմից։



Իրեն քննադատողներին երգչուհին ինստագրամյան էջում պատասխանել է․



«Երեկ ոմանք իրենց դժգոհությունն էին հայտնում. ասում էին՝ մի հատ լուրջ ու ծանր երգչուհի չկար, որ Շպռոտին հանեցիք բեմ... Իհարկե՝ կան, էնքան ծանր, որ բեմն իրենց ծանրությունից կկոտրվի... կամ՝ ինձ վճարել են, որ գամ ու ձեռի հետ էլ ինձ փիառ անեմ... Ոչ, սիրելիներս, ես փիառի կարիք չունեմ, իսկ տոմսս ես եմ գնել, ի դեպ՝ տանս վարձի գումարով... Հեսա նորից գնում եմ հետ ու շարունակեմ իմ բանվորի կյանքը Միացյալ Նահանգներում»,-գրել է Շպռոտը։