Ավստրալիայում հատուկ ծառայությունները հայտնվել են սկանդալի կենտրոնում

Ավստրալիայում հատուկ ծառայությունները հայտնվել են սկանդալի կենտրոնում
Ավստրալիայի ԱԳ նախարար Ջուլի Բիշոպը հայտարարել է, որ ոստիկանությունը հետաքննություն է սկսել այդ երկրի հատուկ ծառայությունների գործառույթների ընդլայնման հետ կապված օրենսդրական փոփոխությունների մասով տեղի ունեցած տեղեկատվության արտահոսքի շուրջ:



Ըստ կատարվելիք փոփոխությունների, ավստրալական հատուկ ծառայություններին իրավունք է վերահապվելու երկրի բնակչության մասին հետախուզական տեղեկություններ հավաքել: Այս մասին հայտնում է 9News հեռուստակայանը: Ավելի վաղ News Corp-ը հայտնել էր, որ իր տրամադրության տակ են հայտնվել նամակներ, որոնք, ենթադրաբար, գրվել են կառավարության դեպարտամենտների կառավարչության ղեկավարներ Գրեգ Մորիարտիի եւ Մայք Պեցուլոյի կողմից։ Դրանց մեջ քննարկվում է Ավստրալիայի ռադիոտեխնիկական անվտանգության գործակալությանը նոր լիազորություններով օժտելու հարցը: Ջուլի Բիշոպը հայտարարել է նաեւ, որ անհանգստացնող է այն, որ կառավարական գրագրությունից կարող է տեղի ունենալ արտահոսք: