Հարավային Կորեայի նախագահի վարկանիշը կտրուկ աճել է Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից հետո

Հարավային Կորեայի նախագահի վարկանիշը կտրուկ աճել է Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից հետո
Հարավայն Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի վարկանիշը կտրուկ աճել է իր հյուսիսկորեացի գործընկեր Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից հետո: Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Realmeter ընկերության իրականացրած սոցհարցումների արդյունքները:



Այսպես, մեկ շաբաթում Մուն Չժե Ինի վարկանիշը աճ է գրանցել 2,2 տոկոսով եւ հասել է 70%-ի սահմանին: Ճիշտ այդքան է այն հարավկորեացիների տոկոսային ցուցանիշը, ովքեր աջակցում են իրենց նախագահի քաղաքականությունը, որը վարվում է Հյուսիսային Կորեայի հետ հակամարտության կարգավորման համար:



Realmeter-ի մասնագետները նշում են, որ սա Մուն Չժե Ինի վարկանիշային մաքսիմումն է: Միեւնույն ժամանակ նրա աշխատանքից դժգոհ է հարավկորեացիների 24,4%-ը: