Ստեֆան դե Միստուրան անաչառ միջնորդ չէ. դեսպան Րիյհադ Հադադ

Ստեֆան դե Միստուրան անաչառ միջնորդ չէ. դեսպան Րիյհադ Հադադ
Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիյհադ Հադադը հայտարարել է, որ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Սիրիական հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան անաչառ միջնորդ չէ: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը: Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան զարմացած է դե Միստուրայի հայտարարությունից առ այն, որ Սիրիական ճգնաժամի կարգավորման Աստանայի հարթակը հասել է իր հնարավորությունների վերջնագծին: