Կիմ Չեն Ընը իր հարավկորեացի գործընկերոջը Փհենյանի շերտամակարոն է նվիրել

Կիմ Չեն Ընը իր հարավկորեացի գործընկերոջը Փհենյանի շերտամակարոն է նվիրել
Հարավային եւ Հյուսիսային Կորեաների առաջնորդների միջեւ այսօր տեղի ունեցած պատմական հանդիպման ժամանակ Կիմ Չեն Ընը իր հարավկորեացի գործընկերոջը նվիրել է Փհենյանի շերտամակարոն: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը: Ըստ հաղորդման, Կիմ Չեն Ընը բանակցությունների առաջին ռաունդից հետո վերադարձել է Հյուսիսային Կորեայի տարածք` դեմարկացիոն գոտուց իր լիմուզինով, որն ուղեկցում էին նրա թիկնապահները: Կիմ Չեն Ընը հայտարարել է նվերն հանձնելու ժամանակ, որ իրեն երջանիկ կզգար, եթե երեկոյան տեղի ունենալիք ճաշկերույթի ժամանակ Մուն Չժե Ընը համտեսեր այն: