Facebook-ի մաքուր եկամուտն աճել է 63%-ով

Facebook-ի մաքուր եկամուտն աճել է 63%-ով
Համաշխարհային առաջատար** **Facebook սոցիալական ցանցի մաքուր եկամուտն առաջին եռամսյակում կազմել է 5 միլիարդ դոլար, ինչը 63%-ով ավելին է, քան անցյալ տարվա նույն ժամանակահատվածում ունեցա մաքուր եկամուտը: Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:



Ընդհանուր եկամուտն աճել է 50%-ով եւ կազմում է 11,97 միլիարդ դոլար: Ամեն ամիս սոցիալական ցանցից օգտվում է 2,2 միլիարդ մարդ, որից 1,4 միլիարդը` ամեն օր:



Նշենք, որ սոցիալական ցանցը այս տարվա մարտ ամսին օգտատերերի անձնական տվյալների գաղտնիության ապահովման հետ կապված խնդիրներ ունեցավ, երբ 87 միլիոն օգտատիրոջ անձնական տվյալների արտահոսք եղավ, սակայն այնուհանդերձ սոցցանցի ղեկավարությունը գոհ է իր արձանագրած արդյունքից: