Պենտագոնը ռուսական ապատեղեկատվություն է համարում լուրերը, թե սիրիական ՀՕՊ-ը կարողացել է ամերիկյան հրթիռ խոցել

Պենտագոնը ռուսական ապատեղեկատվություն է համարում լուրերը, թե սիրիական ՀՕՊ-ը կարողացել է ամերիկյան հրթիռ խոցել
Պենտագոնում կարծում են, որ Ռուսաստանի Պնախարարության կողմից տարածվող` ամերիկյան «խելացի» հրթիռի խոցման մասին լուրերը, որը տեղի է ունեցել ապրիլի 14-ին, Սիրիայի հրթիռակոծման ժամանակ, ընդամենը տեղեկատվական հնարք ենք, որ նպատակ ունի շեղել հասարակության ուշադրությունը Մոսկվա-Դամասկոս համագործակցությունից: Այս մասին CNBC-ի հետ զրույցում հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Էրիկ Պահոնը:



«Սա եւս մեկ օրինակ է ռուսական ապատեղեկատվության քարոզչության, որը նպատակ ունի շեղել ուշադրությունը Ասադի վարչակարգին Մոսկվայի կողմից ցուցաբերվող աջակցությունից, ինչը նաեւ բարոյապես պատասխանատու է դարձնում Մոսկվային` խաղաղ բնակչության շրջանում զոհերի հարցում», — ասել է Պահոնը:



Ավելի վաղ ռուսական զինված ուժերի ԳՇ-ն լրագրողներին տրամադրել էր ամերիկյան թեւավոր հրթիռների մնացորդները, որոնք խոցվել էին սիրիական ՀՕՊ կողմից: