Իլհամ Ալիեւը Լոնդոնում է

Իլհամ Ալիեւը Լոնդոնում է
Ավարտելով Թուրքիա այցը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նույն օրն ուղեւորվել է Լոնդոն, որտեղ հանդիպել է Մեծ Բրիտանիայի Եվրոպայի եւ Ամերիկայի հարցերով պետական նախարար Դունկանի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության հետ կապված հարցեր: Տեղի է ունեցել նաեւ ղարաբաղյան կարգավորման շուրջ մտքերի փոխանականություն: Ավելի վաղ կայացել է Իլհամ Ալիեւի հանդիպումը Բրիթիշ փեթրոլիումի գլխավոր գործադիր տնօրեն Ռոբերթ Դադլիի հետ, որի ընթացքում քննարկվել են «Շահդենիզ» գազային նախագծի հետ կապված հարցեր: Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իլհամ Ալիեւը Լոնդոն է այցելել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզ Մեյի հրավերով: