Մեծ Մասրիկում դասադուլ եւ գործադուլ են հայտարարել

Մեծ Մասրիկում դասադուլ եւ գործադուլ են հայտարարել
Ինչպես արդեն հայտնել էինք, Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ և Վարդենիս համայնքի բնակիչները փակել են Ճամբարակ-Արցախ, Վարդենիսից՝ Սոթք ոսկու հանք տանող ճանապարհը։ Hraparak.am-ի թղթակցի հետ զրույցում Մեծ Մասրիկի դպրոցի տնօրեն Ատոմ Հակոբյանը նշել է, որ այսօրվանից դասադուլ եւ գործադուլ են հայտարարել եւ միանում են ժողովրդին: «Ազատ դեմոկրատական երկիր է, ո՞ւմ գնամ ասեմ ճանապարհը բացեն: Մարդիկ իրենց բողոքի ձայնն են այսպես բարձրացնում»,-ասաց Մեծ Մասրիկ համայնքի ղեկավար Արմեն Ասատրյանը:



Նշենք, որ Մեծ Մասրիկը Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանի ծննդավայրն է: Հետաքրքրական զուգադիպությամբ այսօր վերջինիս ծննդյան օրն է, ցույցերն էլ՝ մարզի բնակիչների «նվերը»։