Մահացել է ամերիկյան մյուզիքլների դերասան Նիք Կորդերոն

Մահացել է ամերիկյան մյուզիքլների դերասան Նիք Կորդերոն

41 տարեկան հասակում, Լոս-Անջելես քաղաքում, հետկորոնավիրուսային բարդությունների դեմ ամիսներ տեւած պայքարից հետո մահացել է Բրոդվեյի աստղ, ամերիկյան մյուզիքլների դերասան, կանադացի Նիք Կորդերոն։ Այս մասին հայտնում է Daily Star-ը։

Արտիստի մահվան լուրը հաստատել է նրա կինը՝ Ամանդա Քլութսը։ Նա շնորհակալություն է հայտնել արտիստի երկրպագուներին, ովքեր 95 օր շարունակ զորակցել են իրեն եւ ամուսնուն՝ հետկորոնավիրուսային բարդությունների դեմ պայքարի ողջ ընթացքում։