Միջադեպ` 99 համարի երթուղում

Ֆեյսբուքյան օգտատեր Անժելա Բեգյանն իր էջում գրել է․
«Ասեմ ջղայնացած եմ կնշանակի ոչինչ չասեմ։
Էրիկաս ա, ով այսօր 99 համարի երթուղու մեջ բախվելա ինչ-որ մեկի հեռախոսին։
հիմա կասեք ո՞նց, ասեմ.
Քանի որ տրանսպորտը աշխատումա տարին մեկ, լեփ-լեցուն ուղևորներով, իսկ վարորդներիը նյարդայնանում են Երևանի անմխիթար խցանումներից, արդյունքում արգելակում են, որ վթար չառաջանա, այդ ընթացքում ինչ որ մեկը (անմարդկային խղճի տեր) հեռախոսով սարքին վճարելու փոխարեն խփումա իմ 10 տարեկան երեխայի գլխին։ Էրիկայի ճակատն անպիջապես ուռում ա, կապտում, գլուխը պտտվում ա, ոչ մի ուղևոր օգնության նշույլ չի ցուցաբերում, միայն մի կին նստած տեղից ասումա «վայ բալես ուռում ա».....
Հիմա մենք անպայման դիմելու ենք համապատասխան մարմիններին էս անմխիթար հարցի համար, բայց դա դեռ հարցի լուծում չի։
Ես ուզում եմ հասկանամ ավտոբուսում գտնվող ուղևորներ, լավ դուք մա՞րդ եք, հեռախոսով հարվածող տիկին կամ աղջիկ դուք հայ կնոջ կերպար եք հա՞, դուք նույնիսկ մարդ կոչվելու իրավունք չունեք։ Երեխես ասում ա՝ մամա, աչքերիս դիմացը սևացավ, լացող ձայնը մինչև հիմա ականջիս ա։ Մարդկությունը վերացել ա, ուզում եմ հասկանամ, երեխա ա, ով ծանր պայուսակն ուսին հոգնած սպորտից առանց ծնող վերադառնումա տուն անխիղճներ, լավ ա ուշագնաց չի եղել, ամոթ տվյալ պահին ավտոբուսում գտնվող յուրաքանչյուր մարդու՝ վարորդից մինչև հարվածող։ Ուղեղներդ անջատած կենդանիներ եք, ուրիշ ոչինչ։
Իսկ երեխայիս այս վիճակի համար ես դեռ բժշկական հետազոտություն եմ պահաջելու, աշխատանքային ժամը թող բարով խերով սկսվի անմխիթարության մեջ թողնեմ և հարվածողին և մեղավորին, կա ֆիքսված ժամ, կա նկարահանող տեսախցիկներ և կա վնասված երեխա»։
Կարծիքներ