ԱՄՆ-ն արդյոք հետաքրքրվա՞ծ չէ Սիրիայում քիմիական հարձակման ենթադրյալ փորձի հետաքննությամբ

ԱՄՆ-ն արդյոք հետաքրքրվա՞ծ չէ Սիրիայում քիմիական հարձակման ենթադրյալ փորձի հետաքննությամբ
ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Չիժովը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները, ինչպես նաեւ Միացյալ Թագավորությունն ու Ֆրանսիան հետաքրքրված չեն, որպեսզի Սիրիայում ենթադրյալ քիմիական հարձակման դեպքի առնչությամբ քննություն տեղի ունենա: Ռուս դիվանագետը նկատել է, որ ապրիլի 14-ին Սիրիայի վրա ամերիկա-բրիտանա-ֆրանսիական հրթիռային հարձակումը իրականացվել է հորինովի պատճառի հիմնավորմամբ, իսկ այսօր էլ առանձնապես հետաքրքրություն չի ցուցաբերվում, որպեսզի Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության փորձագետները հետաքննություն իրականացնեն: Այս մասին տեղեկանում ենք ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցչության պաշտոնական կայքում: