Բանակցությունների չեղարկումից հետո Հայաստանում ցուցարարները նորից փողոցում են

Բանակցությունների չեղարկումից հետո Հայաստանում ցուցարարները նորից փողոցում են
Բրիտանական Guardian պարբերականը գրում է, որ այն բանից հետո երբ Հայաստանում չեղարկվեցին բանակցությունները վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի եւ ցուցարարների առաջնորդի միջեւ, բողոքավորները կրկին դուրս եկան փողոց` անդրադառնալով այսօր վերսկսված զանգվածային ցույցերին, որը անվանվում է թավշյա հեղափոխության երկրորդ փուլը: Հրապարակման մեջ ներկայացված է Երեւանում եւ Հայաստանի մյուս բնակավայրերում ընթացող իրադարձություններին, երեկվա դեպքերին: Հոդվածում նշվում է, որ ցուցարարները վճռական են` ամեն գնով իշխող կուսակցությանը հեռացնել իշխանությունից: