ԱԺ-ն ու նախագահականը պահպանվում են ոստիկանների կողմից (լուսանկարներ)

ԱԺ-ն ու նախագահականը պահպանվում են ոստիկանների կողմից (լուսանկարներ)
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են խաղաղ անհնազանդության ցույցերը։ Այս պահին Երևանի տարբեր վարչական շրջաններում քաղաքացիները փակել են մի շարք փողոցներ, ընթանում են բողոքի ցույցեր։ Ինչպես տեսնում եք լուսանկարներում Ազգային ժողովի շենքն ու նախագահական նստավայրն անվտանգության նկատառումներից ելնելով պահպանվում են ոստիկանության կողմից, թեպետ այս պահին Բաղրամյան պողոտայում ցույցեր չեն իրականացվում։