Հայկական հեղափոխական բալլադ

Հայկական հեղափոխական բալլադ
«Նախկին սովետական կայսրության շատ երկրներում մարդիկ դեռեւս ապրում են իրենց պետությունների իշխանությունների հանդեպ ունեցած վախի մթնոլորտում»,- գրում է The Christian Science Monitor –ն իր առաջնորդողում եւ շարունակում, որ բոլորովին վերջերս, ընդամենը երկու շաբաթ առաջ իրերի դրությունն այդպիսին էր նաեւ Հայաստանում: Սակայն հայերը կարողացան ոտքի կանգնել եւ ապրիլի 23-ին տապալել գրեթե միակուսակցական այն համակարգը, որը ստեղծել էր նախկին նախագահ եւ իրեն վարչապետ հռչակած Սերժ Սարգսյանը, հանուն սեփական իշխանության պահպանման: Հրապարակման մեջ նշվում է, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը հատկապես տեղին էր, քանի որ շաբաթներ առաջ Freedom House-ը բավական մռայլ գնահատականներ էր տվել Հայաստանում դեմոկրատիայի վիճակին: Պարբերականը համեմատում է Պուտինի դիկտատուրայի հետ Սերժ Սարգսյանի իշխանությունը եւ եզրակացնում, որ հայերը չցանկացան ապրել այդ կերպ: