Տուն տվեք

Տուն տվեք
Հայաստանի 15-րդ վարչապետ Սերժ Սարգսյանն ընդամենը 6 օր պաշտոնավարեց, հասցրեց ընդամենը մեկ նիստ գումարել, որի ժամանակ հրաժարվեց կառավարության որոշմամբ Կոնդ թաղամասում իրեն հատկացված բնակարանի սեփականության իրավունքից եւ հայտարարեց, թե հիմա հանրապետության երրորդ նախագահի բնակարանային խնդիրը լուծելու պահը չէ, այդ հարցին կարելի է անդրադառնալ այն ժամանակ, երբ վարչապետի աթոռին նստած կլինի այլ մարդ: Եվ հանձնարարեց Արմեն Գեւորգյանին համապատասխան որոշման նախագիծը պատրաստել, որ հաջորդ նիստին ընդունվի: Սակայն այդպես էլ հաջորդ նիստը տեղի չունեցավ, եւ հիմա հարց է առաջանում՝ որտե՞ղ է ապրելու Սերժ Սարգսյանը։ Փաստորեն, ՀՀ հաջորդ վարչապետը պետք է լուծի Սերժ Սարգսյանի բնակարանի հարցը: Թեեւ վստահ ենք, որ դա այլեւս Կոնդի առանձնատնից չի լինի։ Ի դեպ, բոլոր վարչապետների հեռանալուց ժամեր անց նրանց թիմի առանցքային դեմքերը՝ խոսնակ, խորհրդականներ, օգնականներ եւ այլն, դիմումներ են գրում եւ հեռանում, սակայն Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո ոչ ոք դեռ նման ժեստ չի արել: