Չինաստանում գազամուղ է պայթել․ կան վիրավորներ

Չինաստանում գազամուղ է պայթել․ կան վիրավորներ

Չինաստանում, Դալյան քաղաքի մոտ գազամուղ է պայթել։ Երկու մարդ զոհվել է, եւս ինը ստացել մարմնական ծանր վնասվածքներ։ РИА Новости-ի փոխանցման համաձայն, գազամուղի պայթյունը տեղի է ունեցել Ծինյպու նոր բնակելի շրջանի հարեւանությամբ։

Նախնական տեղեկությունների համաձայն, պայթյունը տեղի է ունեցել «Տյանչեն Ժյանչյի» ընկերությանը պատկանող գազամուղի վրա ի հայտ եկած գազի արտահոսքի պատճառով։ Պայթյունի վայրի հարեւանությամբ գտնվող տասը ավտոմեքենա կամ այրվել է կամ վնասվել։