Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին Միջուկային գործարքը խախտելու մեջ

Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին Միջուկային գործարքը խախտելու մեջ
Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը մեղադրել է ԱՄՆ-ին Համատեղ համընդգրկուն գործողությունների պլանի խախտման մեջ, որը նաեւ հայտնի է Միջուկային գործարք անունով: Այս մասին հայտնում է CBS-ը: «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հստակ հասկացրեց, որ մտադիր է մեր տնտեսական գործընկերներին համոզել, որպեսզի մեզ հետ գործ չունենան, իսկ դա արդեն գործարքի ակնհայտ խախտում է նշանակում», — ասել է Զարիֆը: Նա նաեւ հավելել է, որ ներկայումս տեղի են ունենում հանդիպումներ իրանական եւ ամերիկյան կողմերի միջեւ: Ավելի վաղ Զարիֆը հիշեցրել էր, որ եթե Միջուկային գործարքը վերանայվի, ապա Իրանը կարող է վերադառնալ իր միջուկային ծրագրերին: