Հրազդանցիները թույլ չեն տա մարզպետարանի աշխատակիցներին գործի գնալ (ֆոտո)

Հրազդանցիները թույլ չեն տա մարզպետարանի աշխատակիցներին գործի գնալ (ֆոտո)
Հրազդան քաղաքի երթևեկությունը կաթվածահար է եղել, բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների թիվը գնալով շատանում է։ Ինչպես հայտնում է hraparak.am-ի թղթակիցը, հրազդանցիներն արդեն մի քանի ժամ է փակել են դեպի Ծաղկաձոր գնացող կարևորագույն ճանապարհը։ Մեր թղթակցի հետ զրույցում ցուցարարները հայտնել են, որ նրանք պատրաստակլամ են և մինչև ուշ գիշեր կմնան։ Նրանք պատրաստվում են վաղն առավոտյան ժամը 8-ից կրկին փակել ճանապարհը, այդկերպ թույլ չտալով գործարանի, քաղաքապետարանի և մարզպետարանի աշխատակիցներին գնալ աշխատանքի։ Հիշեցնենք նաև, որ Հրազդանում դասադուլ է հայտարարված, երեխաները դպրոց չեն գնա։