Շպռոտը ելույթի ժամանակ վանկարկել է. «Մերժիր Սերժին» (տեսանյութ)

Շպռոտը ելույթի ժամանակ վանկարկել է. «Մերժիր Սերժին» (տեսանյութ)
Երգիչները շարունակում են իրենց կոչերով միանալ քաղաքացիներին։ Ամերիկաբնակ երգչուհի Շպռոտը ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել, որին կից երգչուհին գրել է․«Երազանքս իրականացավ… Վերջապես բեմից գոռացի մերժիր Սերժին»:



Ավելի վաղ Շպռոտը և այլ հայտնիներ ապրիլի 19-ին մասնակցել են Գլենդելում հայերի կողմից կազմակերպված ցույցին՝ ի աջակցություն երևանյան հանրահավաքներին։



Տեսանյութը՝ [ստորև](https://www.instagram.com/shprotofficial/?utm_source=ig_embed&action=profilevisit)։