Մահացել է մոլորակի ամենատարեց բնակչուհին

Մահացել է մոլորակի ամենատարեց բնակչուհին
Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց բնակչուհին համարվող Նաբի Տադձիման: Այս մասին հայտնում է [**Fox News**](http://www.foxnews.com/world/2018/04/21/nabi-tajima-worlds-oldest-person-dies-in-japan-at-age-117.html)-ը: Նա 117 տարեկան էր:



Հաղորդվում է, որ կինը կյանքի վերջին ամիսներն անց է կացրել հիվանդանոցում` անկողնային ռեժիմի պայմաններում: Տադձիման ծնվել է 1900 թվականի օգոստոսի 4-ին: Բնակվում էր Կագոսիմա պրեֆեկտուրայում: Մոլորակի ամենատարեց բնակչուհին է սկսել համարվել 2015 թվականից: