Գյումրիում բազմամարդ երթը շարունակվում է. տեսանյութ

Գյումրիում բազմամարդ երթը շարունակվում է. տեսանյութ
Վեցերորդ օրն է՝ Գյումրիում պայքարը չի դադարում: Այսօր երեկոյան կրկին ցուցարարները հավաքվեցին Թատերական հրապարակ եւ ընդվզման կոչերով շարժվեցին քաղաքի մի ծայրը: Ցուցարարների պահանջը մեկն է՝ իշխանափոխություն: Նկատենք, որ երեկ եւ այսօր ցուցարարների թիվը եռապատկվել է, եթե մինչ այդ ոտքի էին ելել միայն ուսանողներն ու աշակերտները, ապա արդեն նրանց են միացել ծնողները: Ոստիկանները շարունակում են հսկել ցուցարարներին, նրանք այսօր ավտոմեքենաներով փակել էին նաև Սախարովի հրապարակը, որպեսզի ցուցարարների շարժը սահմանափակեին:



Նշենք, որ քայլերթին զուգահեռ Գյումրիում այս պահին նաև ավտոերթ է: