Գրիգոր Գասպարյանը միացել է ցուցարարներին

Գրիգոր Գասպարյանը միացել է ցուցարարներին
Ռեժիսոր Գրիգոր Գասպարյանը եւս կատարեց իր քայլը․



«Ես ծնվել, ապրել և ապրում եմ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ: Իմ երեխաները ծնվել, ապրում և ԱՊՐԵԼՈՒ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ: Մեր Երազած Հայաստանում: Հենց այդ պատճառով ԵՍ արել եմ իմ ՔԱՅԼԸ և երեկ դուրս եմ եկել քայլերթի բոլորի հետ: Երեխաներիս ապագայի համար, այն Հայրենիքի համար, որը թողնելու ենք իրենց: Սիրում եմ այն Երիտասարդներին, ովքեր այսօր դուրս են եկել պայքարելու, նրանց հետ եմ: ժամանակն է մաքրել Հայրենիքը փտած մտածելակերպից և պետք է պատրաստ լինել կառուցելու Նոր Հայաստան: Որտեղ կապրեն, կարարեն, կկառուցեն, կստեղծեն ազնիվ ու իրենց Հայրենիքը Սիրող Մարդիկ: Մենք այսօր ունենք Հրաշալի Երիտասարդներ, ում պետք է տալ կրթվելու, ստեղծելու և որոշում ընդունելու հնարավորություն: Հանուն մեր Երեխաների, Հանուն Հայաստանի Հանրապետության Ապագայի: ժամանակն է»: