Միխեիլ Սահակաշվիլին ցուցարարների հետ երկխոսության գնալու կոչով դիմել է ՀՀ իշխանություններին

Միխեիլ Սահակաշվիլին ցուցարարների հետ երկխոսության գնալու կոչով դիմել է ՀՀ իշխանություններին
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում գրառում է հրապարակել, որում անդրադարձել է Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող քաղաքական զարգացումներին:



Սահակաշվիլին կոչ է արել իշխանություններին գնալ երկխոսության, լսել ցուցարարներին, քիչ ականջալուր լինել եւ ընդօրինակել Մոսկվային եւ որ ամենակարեւորն է` մոտ լինել սեփական իշխանություններին:



Վրաստանի նախկին նախագահը նշել է, որ ինքը այժմ խիստ մտահոգված է Հայաստանում ստեղծված իրավիճակով, իր կողմից սիրված hայ ժողովրդի կյանքում ստեղծված կացությամբ եւ խաղաղությամբ: