Ադրբեջանում ապրիլյան պատերազմի մասնակիցն ինքնասպանություն է գործել

Ադրբեջանում ապրիլյան պատերազմի մասնակիցն ինքնասպանություն է գործել
Դեպքը տեղի է ունեցել Թովուզի շրջանում: 26-ամյա Ֆազիլ Աբդիեւը, օգտվելով հոր եւ ավագ եղբոր բացակայությունից, ինքնասպանություն է գործել կախվելու միջոցով: Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Աբդիեւը 2016թ. ապրիլյան մարտերի ժամանակ ծանր վիրավորվել է, իսկ նրա բոլոր ծառայակիցները՝ սպանվել: Ինչպես հայտնել է Թովուզի շրջանի գործադիր իշխանության ներկայացուցիչ Իբրահիմովը, վերջին շրջանում Աբդիեւի մոտ նկատվել են տարօրինակություններ: Նա անընդհատ կրկնում էր. «  Ինչու՞ նրանք սպանվեցին, իսկ ես ողջ մնացի»: