Անգլիայի ֆուտբոլային ընկերակցությունը կբոյկոտի Մունդիալի խաղերը

Անգլիայի ֆուտբոլային ընկերակցությունը կբոյկոտի Մունդիալի խաղերը
Անգլիայի ֆուտբոլային ընկերակցությունը` FA-ը հայտարարել է, որ բոյկոտելու է ֆուտբոլի Աշխարհի առաջնության խաղերը, որոնք տեղի են ունենալու այս տարի, հունլիս-հուլիս ամիսներին`Ռուսաստանում:



Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը:



Ըստ հրապարակման, FA-ը որոշում է կայացրել առավելագույնս կրճատել Աշխարհի առաջնությանը բրիտանացիների ներկայացվածությունը, պայմանավորված Մեծ Բրիտանիայի եւ Ռուսաստանի միջեւ` հայր եւ դուստր Սկրիպալների թունավորման գործով պայմանավորված, առկա քաղաքական լարված հարաբերություններով: