Մոսկվայում Հայաստանի քաղաքացու են ձերբակալել` տրակտոր առեւանգելու կասկածանքով

Մոսկվայում Հայաստանի քաղաքացու են ձերբակալել` տրակտոր առեւանգելու կասկածանքով
Մոսկվայում իրավապահները ձերբակալել են Հայաստանի քաղաքացու, ով կասկածվում է JCB տեսակի բեռնիչ տրակտորի առեւնագման մեջ: Այս մասին հայտնում է rusarminfo.ru-ն:



Ձերբակալված կասկածյալը 37 տարեկան է:



Տեղի ոստիկանությունից փոխանցել են, որ նա տրակտորով ընթանալիս է եղել, երբ իրավապահները կանգնեցրել են փաստաթղթեր ստուգելու, սակայն ենթադրյալ գողը չի կարողացել փաստաթղթեր ներկայացնել, ինչն էլ ձերբակալման եւ նման կասկածանքի հիմք է հանդիսացել: Նշենք, որ արդեն հարուցվել է քրեական գործ` առանձնակի խոշոր չափերի գողության հանցանշաններով:



Պարբերականը նաեւ մանրամասնում է, որ նման տրակտորների շուկայական գինը կազմում է 2,5 միլիոն ռուբլի: