Գյումրիում ցուցարարները հիվանդանոց են տեղափոխվել. իրավիճակը լարված է (լուսանկարներ)

Գյումրիում ցուցարարները հիվանդանոց են տեղափոխվել. իրավիճակը լարված է (լուսանկարներ)
Գյումրիում լարված իրավիճակը պահպանվում է: Ցուցարարները ոտքի են ելել առավոտից եւ պատրաստվում են մինչև ուշ երեկո մնալ փողոցում: Գյումրեցիներն այսօր նախ շրջափակեցին քաղաքապետարանի շենքը, որտեղ ավագանու նիստ էր ընթանում, ապա երթով հասան Սայաթ-Նովա փողոց:



Կեսօրից հետո սկսվեցին բախումներ ոստիկանների եւ ցուցարարների միջև: Ոստիկանները պահանջում էին միայն խաղաղ երթ անցկացնել, փողոց ու ճանապարհ չփակել, ինչպես նաև ուսումնական հաստատությունների մոտ նստացույց եւ հավաք չանել: Այսօր, ինչպես երեկ, կողպված էին ուսումնական հաստատությունների դռները, որպեսզի ցուցարարների թիվը չավելանար:



Կենտրոնական Վարդանանց հրապարակում տեղի ունեցավ հրմշտոց ցուցարարների եւ ոստիկանների միջև: Նշենք, որ այդ ընթացքում ոստիկաններից ոմանք բարյացակամ վերաբերմունք դրսևորեցին ցուցարարների նկատմամբ՝ հորդորելով ընկերներին բռնություն չկիրառել, ինչը տեղի տվեց մտածելու, որ աջակցում են ցուցարարներին, սակայն րոպեներ անց բերման ենթարկվեցին ակտիվիստներից մի քանիսը, իսկ ցուցարարներից երկուսին սալջարդով տեղափոխեցին հիվանդանոց:



Տեղեկացանք, որ, ստանալով համապատասխան բուժօգնություն, այս պահին նրանք դուրս են գրվել: Ցուցարարները շարունակում են երթը Աբովյան փողոցով: