Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ ցուցարարների թիվն աճում է (տեսանյութ)

Արշակունյաց պողոտայում երթևեկությունը կաթվածահար է․ ցուցարարների թիվն աճում է (տեսանյութ)
Ցուցարարները այս պահին կաթվածահար են արել Արշակունյաց պողոտայի երթևեկությունը։ Մարդկանց թիվը գնալով շատանում է։ Նրանք, ինչպես արդեն տեղեկացրել ենք, կոչ են անում վարորդներին՝ եթե դեմ են Սերժ Սարգսյանին, ապա ազդանշան տան։ Դրա արդյունքում այս պահին Արշակունյաց պողոտան ազդանշաններով է լցված։



Քիչ անց ցուցարարները մտան Գարեգին Նժդեհի փողոց և նույն ձևով շարունակում են իրենց բողոքի ակցիան։



Ի դեպ, նշենք նաև, որ նրանք պատրաստել են «Սերժին դեմ ես՝ սիգնալ տուր», «Քայլ արա, մերժիր Սերժին» գրությամբ պաստառներ, որոնք փակցնում են մեքենաների դիմապակիներին։



Նշենք, որ վարորդների արձագանքը բավական դրական է, նրանք ողջունում են ցուցարարներին։



Հիշեցնենք, որ այսօր Նիրկոլ Փաշինյանը երթի ընթացքում կոչ արեց ցուցարարներին ժամը 19։00-ին միանալ գլխավոր հանրահավաքին, որը տեղի կունենա Հանրապետության հրապարակում։