Արաքս գետի վրա կկառուցվի ՀԷԿ` Իրանի խորհրդարանը հաստատել է նախագիծը

Արաքս գետի վրա կկառուցվի ՀԷԿ` Իրանի խորհրդարանը հաստատել է նախագիծը
Ընթացիկ տարվա ապրիլի 18-ին, Իրանի խորհրդարանը, ձայների 162 կողմ, 5 դեմ եւ 5 ձեռնպահ հարաբերակցությամբ հաստատել է Արաքս գետի վրա ՀԷԿ-եր կառուցելու մասին օրինագիծը: Այս մասին հայտնում է «Արեւելքը»: Մինչ այդ, ապրիլի 17-ին, դեռեւս, ԻԻՀ խորհրդարանը որոշում էր կայացրել ՀՀ հետ համագործակցաբար ՀԷԿ-երի կառուցման հարցի առնչությամբ սկսել հրատապ քննարկումներ: Նշենք, որ այդ ՀԷԿ-երը տարիներ շարունակ եղել են կարեւոր բաղադրիչ Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների օրակարգում: