Չեխական սպառազինությունները Ադրբեջան են հասել Իսրայելի միջոցով

Չեխական սպառազինությունները Ադրբեջան են հասել Իսրայելի միջոցով
Չեխ լրագրողները բացահայտել են, թե ինչպես Czechoslovak Group չեխական զինագործական հոլդինգային ընկերությունը խախտել է սպառազինությունների արտահանման օրենսդրությունը եւ մատակարարումներ իրականացրել ոչ հուսալի երկիր համարվող Ադրբեջանին:



Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, The Slovak Spectator-ը բացահայտել է իրականացված լրագրողական հետաքննության արդյունքում, որ Czechoslovak Group ընկերությունը դիմել է Ադրբեջան զենք զինամթերքի եւ սպառազինությունների արտահանման արտոնագիր ստանալու, սակայն մերժում է ստացել եւ Պրահայում, եւ Բրատիսլավայում, քանի որ երկու երկրներում էլ, ըստ այդ երկրների օրենսդրության, ռազմական մատակարարումներ կարելի է իրականացնել միայն լիցենզավորված գնորդներին եւ հուսալի երկրներին:



Իսրայելն այդ պահանջներին բավարարում էր, իսկ Ադրբեջանը` ոչ, քանի որ Ադրբեջանը հանդիսանում է հակամարտող երկիր՝ կապված ԼՂ հակամարտության հետ: Արդյունքում Բրատիսլավայի օդանավակայանից Իսրայելի միջոցով իրականացվել է սպառազինությունների մատակարում Ադրբեջանին: Ավիափոխադրումները Բրատիսլավայից Թել-Ավիվ, իսկ այնտեղից էլ Բաքու իրականացվել է ադրբեջանական ավիաընկերության կողմից: Այս հրապարակումից հետո MSM զինագործական ընկերությունը հայտարարել է, որ մատակարարել է Ադրբեջանին հին սպառազինությունների կատարելագործված տարբերակները:



Ներկայումս եւ չեխական, եւ սլովակյան կողմերը ուսումնասիրում են լրագրողական հետաքննության արդյունքները: