Փաշինյանը Հայաստանի պատմության մեջ ամենահուժկու երթն է նախապատրաստում

Փաշինյանը Հայաստանի պատմության մեջ ամենահուժկու երթն է նախապատրաստում
Այսօր Ֆրանսիայի հրապարակում Նիկոլ Փաշինյանը ցուցարարներին տեղեկացրեց, որ երթով շարժվելու են Երևանի փողոցներով՝ միաժամանակ փակելով դրանք։ Նա ասաց, որ պետք է բոլորը միասին լինեն, քանի որ առանձին- առանձին շարժվելու դեպքում ոստիկանները նրանց կարող են բերման ենթարկել։ Այսօր արդեն, ըստ Փաշինյանի հաշվարկի, բերման է ենթարկվել շուրջ 30 հոգի՝ այդ թվում ուսանողներ Դավիթ Պետրոսյանն ու Վահան Կոստանյանը․



«Ոչ մեկդ հրապարկում չի մնում, մենք բոլորս երթով գնում ենք, մենք այնպես պիտի անենք, որ մեր բազմությունը գնալով շատանա, ողջ Երևանը մեզ համար հրապարակ ա, որտեղ ուզենք, էնտեղ էլ կհավավքվենք, ուզենք՝ վերջում կգանք էստեղ։ Էսօր սա դառնալու է ամենահուժկու և ամենահզոր երթը Հայաստանի պատմության մեջ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։