Շարունակությունը

Շարունակությունը
«Համագործակցություն հանուն ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանը կարծում է, որ նպատակը, որ իր առջեւ դրել էր Նիկոլ Փաշինյանը, «200 տոկոսով» հաջողվել է․ «Կարեւոր է, որ երիտասարդությունն է ներգրավվել, իրենց համար սա մեծ դպրոց է։ Կարեւոր է, որ այս պրոցեսները շարունակվելու են՝ անկախ այն բանից՝ Սերժ Սարգսյանը կդառնա՞ մեխանիկական կերպով վարչապետ, թե՞ ոչ։ Կարեւոր է, որ նույն ՀՀԿ-ն եւ մյուսները տեսնում են, որ հեռանկար չունեն ոչ միայն երկիրը, այլ նաեւ իրենք։ Եվ այս շարժումն ունենալու է շարունակություն։ Եթե հիմա այն չհասնի հաջողության, Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ, ապա հետագայում ավելի թանկ գին է վճարելու իր վարչապետության համար։ Շատ կարեւոր է նաեւ Նիկոլի դերը, իր էներգիան։ Ոչ ոք չէր հավատում, բայց նա կարողացավ մարդկանց տանել իր հետեւից։ Սա արդեն շատ մեծ հաջողություն է»։